Իրանի նախագահը Դոնալդ Թրամփին կհանդիպի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը վերադառնա միջուկային պայմանագիր
Իրանի առաջնորդ Հասան Ռոուհանին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կհանդիպի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը վերադառնա միջուկային պայմանագիր:
Այսպես է արձագանքել Իրանի նախագահի վարչությունը Դոնալդ Թրամփի կարծիքին, երկու երկրների առաջնորդների հնարավոր հանդիպման մասին: Սակայն, ԱՄՆ-ի նախագահի խոսքով, նման հանդիպման նախաձեռնությունը պետք է բխի Թեհրանի կողմից:
Դոնալդ Թրամփի խոսքով, Վաշինգտոնը հանդիպման դեպքում նախապայման չի ունենա: Սակայն Դոնալդ Թրամփը կասկածում է, որ Թեհրանը անի նման քայլեր:
ԱՄՆ-ը Իրանի հետ ունեցած միջազգային միջուկային պայմանագրից դուրս էր եկել մայիսի 8-ին: Դրանից հետո Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ նորացրել էր տնտեսական պատժամիջոցները: