Իրակլի Կոբախիձե. «Ընդհանուր դատարանների մասին» օրինագիծը կազմում է աննախադեպ բաց և թափանցիկ գործընթաց, որը Եվրամիության որևէ երկրում նմանակը չունի
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ «Ընդհանուր դատարանների մասին» օրինագիծը հիմնված է ընդհանուր շահի վրա: Այս մասին նշել է Իրակլի Կոբախիձեն՝ ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ռոս Ուիլսոնի երեկվա հայտարարությունը մեկնաբանելիս:
Իրակլի Կոբախիձեի խոսքով, ընդհանուր շահ է Գերագույն դատարանի համար բարձր որակավորում ունեցող և բարեխիղճ դատավորների ընտրությունը:
Ինչպես հայտարարել է Իրակլի Կոբախիձեն, «Ընդհանուր դատարանների մասին» օրինագիծը կազմում է աննախադեպ բաց և թափանցիկ գործընթաց, որը Եվրամիության որևէ երկրում նմանակը չունի:
Հարցին, որ ընդդիմությունը պահանջում է, որ կառավարող թիմի կողմից պատրաստված «Ընդհանուր դատարանների մասին» օրինագիծը երրորդ ընթերցումից վերադառնա երկրորդ ընթերցման, Կոբախիձեն հայտարարում է, դրա հիմք չկա, քանի որ օրինագիծը առավելագույնս կատարելագորված է: