Ինֆեքցիոն հիվանդանոցում ունենք երեք նոր վարակված, և բոլորի վարակման աղբյուրը հայտնի է. Մարինա Էզուգբաիա
Ինֆեքցիոն հիվանդանոցում ունենք երեք նոր վարակված, և բոլորի վարակման աղբյուրը հայտնի է. Մարինա Էզուգբաիա

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի խոսքով, այսօր հիվանդանոցը ընդունել է կորոնավիրուսով վարակված երեք նոր հիվանդի:

Ինչպես նշել է Էզուգբաիան, նոր հիվանդները մեկ ընտանիքի անդամ են, և նրանց վիճակը միջին ծանրության է:

«Ինչպես գիտեք, երեկ հաստատված էր 652 դեպք: Դրան ավելացել էր ևս 19-ը: Առողջացած էր 383 հիվանդ, իսկ այս պահին նրանց թիվը հասել է 393-ի: Այս տվյալների համաձայն, կովիդ կենտրոններում բուժվում է 266 հիվանդ: վարակվածների վարակման աղբյուրները հայտնի են: Մեկ դեպքը կապված է բժշկի վարակման հետ և այս պահին ուսումնասիրվում է նրա վարակման աղբյուրը»,- ասել է Էզուգբաիան:

Նրա խոսքով, ինֆեկցիոն հիվանդանոցում կա մեկ ծանր հիվանդ, սակայն նրա վիճակը կայուն է:

«Այսօր մենք սպասում ենք, մի քանի մարդու առողջանալուն»,- նշել է Մարինա Էզուգբաիան: