Ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում է 40 կովիդ վարակակիր, այդ թվում չորսը հիվանդանոց են տեղափոխվել երեկ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում է 40 կովիդ վարակակիր:
Երեկ հիվանդանոց է տեղափոխվել չորս հիվանդ:
«Մեզ մոտ բուժվում է 40 հիվանդ, չորս պացիենտ տեղափոխվել է երեկ: Մեկ դեպք կապված է Սաբուրթալոյի կլաստերի հետ, երեք դեպքը ներկրված է: Այդ թվում երկու դեպք ներմուծված է Հայաստանից: Այս պահին հիվանդների առողջական վիճակը բավարար է»,- ասել է Էզուգբաիան:
Ըստ Մարինա Էզուգբայայի, երկու ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկի վիճակը բարելավվել է: