Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինված 8 հիվանդից 7-ը բուժվում էին Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
Ըստ հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի, ինֆեկցիոն հիվանդանոցում ներկայումս բուժվում է 20 վարակակիր, որոնցից մեկի վիճակը միջին ծանրության է, իսկ մյուս հիվանդների մոտ վարակը ընթանում է միջին և թեթև ձևերով:
Միևնույն ժամանակ, ըստ Էզուգբաիայի, երեկ մեկ նոր հիվանդի տեղափոխել են իրենց մոտ, նա բեռնատարի վարորդ է: