Ինչ պատժամիջոցների կհանգեցնի արտակարգ դրության կանոնների խախտումը. Վրաստանի վարչապետի պարզաբանումը
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմի կարգի խախտումը նկատի ունի վարչական պատասխանատվություն,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ արտակարգ դրություն հայտարարելու առնչությամբ անցկացված մամլո ասուլիսին:
«Բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են, պաշտպանել արտակարգ դրության ռեժիմը, հակառակ դեպքում՝ արտակարգ դրության ռեժիմի խախտումը կհանգեցնի վարչական պատասխանատվության, տուգանք՝ ֆիզիկական անձանց համար երեք հազար լարիի տեսքով (1000 դոլլար), իսկ իրավաբանական անձանց համար՝ 15 հազար լարիի տեսքով (5000 դոլլար): Նույն գործողությունը կրկնելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կենթարկվի քրեական պատասխանատվության, մինչև երեք տարի կալանավորման ժամկետով»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, իրավապահ մարմինները արտակարգ դրության ժամանակ սահմանված ռեժիմի պաշտպանության նպատակով, պետք է կիրառեն Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի միջոցներ:
«Սա այն ցանկն է, որով դիմում եմ Վրաստանի նախագահին: Ակնհայտ է, որ այստեղից որոշ գործողություններ արդեն գործարկվել են: Այն բանից հետո, երբ նախագահը կհամաձայնի մեր որոշման հետ և այն կհաստատվի խորհրդարանում, բոլոր այս գործողություններին կտրվի պարտադիր բնույթ: Մեր հիմնական խնդիրն է, հոգալ մեր քաղաքացիների առողջության և մեր էկոնոմիկայի մասին, նվազագույնի հասցնելով վնասը:
Քաջ գիտակցում ենք մեր քաղաքացիների մտահոգությունները, որոնք կորցրել են կամ հնարավոր է կորցնեն աշխատանքը, համապատասխանաբար, եկամուտը: Ուստի, բացի այն ծրագրի, որը կառավարությունը պատրաստել է էկոնոմիկայի կոնկրետ սեկտորներին օգնելու համար, առաջիկա օրերին կունենանք ծրագիր՝ մեր քաղաքացիների կոնկրետ նպատակային օգնության համար, որը կունենա շոշափելի նպատակ, մարդուն, ով կորցրել է աշխատանքը, պետությունն առավելագույնս աջակցի»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով, Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարվում է արտակարգ դրություն: