Վրաստանում հայտարարվում է արտակարգ դրություն
Վրաստանում հայտարարվում է արտակարգ դրություն

Նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով, Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարվում է արտակարգ դրություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Արտակարգ դրություն հայտարարելու առնչությամբ վարչապետն արդեն դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելու համար անհրաժեշտ է խորհրդարանի աջակցությունը:

Այս պահի դրությամբ, Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 47 դեպք, այդ թվում՝ ապաքինվել է մեկ անձ: