Իմերեթիի շրջանում հետազոտված 187 անձի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Իմերեթիի շրջանում հետազոտված 187 անձի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Իմերեթիի շրջանում երկրորդ օրն է, կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել: Քութաիսիի լաբորատորիան հետազոտել է 187 նմուշ և բոլորը եղել է բացասական,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների վերահսկման կենտրոնի Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն:

Մասնագետները հետազոտել են Իմերեթիում և Ռաճայում գործող բժշկական հաստատություններից փոխանցված կենսաբանական նմուշներ, այդ թվում՝ 18 հոգի բուժանձնակազմի անդամ:

Գիորգիձեի փոխանցմամբ, այսօրվանից կսկսեն հետազոտել նաև կարանտինային տարածքների անձնակազմին: Ինչպես նաև, կարանտինային տարածքը լքելուց 2 օր առաջ քաղաքացիները կհանձնեն կորոնավիրուսի թեստ: Իմերեթիի շրջանի կարանտինային գոտիներում գտնվում է 499 մարդ: