Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն արձագանքել է Հայաստանի առողջապահության նախարարի հայտարարությանը: Տիկարաձեի խոսքով, նշված հայտարարությունն անհիմն է և առաջացնում է որոշ հարցեր: Նախարարը նշում է, որ հարցի վերաբերյալ նախատեսվում է հաղորդակցվել Հայաստանի առողջապահության նախարարի հետ:
«Մենք բազմիցս հեռախոսազրույց ենք ունեցել այն ժամանակաշրջանում, երբ սկսվել էր համավարակը, անցել ենք խորհրդակցություններ և համեմատել մեր երկրների վիճակը: Եթե նա ուներ հարցեր, կարող էր օգտվել այդ միջոցից և մենք կպատասխանեինք նրա բոլոր հարցերին: Այն, որ Վրաստանի առողջապահության նախարարության ունեցած արդյունքները կասկածի առիթ չունեն, հաստատում են ոչ միայն թվերը, այլ՝ գնահատականը, որը տալիս է հասարակությունը: Ուստի, որոշ կասկածներ են առաջանում և հարցեր, թե ինչն է հիմք հանդիսացել իմ գործընկերոջ կողմից նման հայտարարություն անելու համար:
Մենք նախատեսում ենք նրա հետ ունենալ հաղորդակցություն, որպեսզի ճշտենք մանրամասները»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: