Իլիա Երկրորդը նախագահական ընտրություններին կատարել է իր ընտրությունը

12:49, 28.10.2018

Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը քվեարկել է նախագահական ընտրություններին:

Սրբազնագույնը իր ընտրությունը կատարել է Կրծանիսիի ընտրատարածքի չորրորդ ընտրատեղամասում:

«Աստված օրհնի համայն Վրաստանը: Հույս ենք հայտնում, ամեն բան լավ կլինի: Վրաստանը կլինի երջանիկ: Օրհնված լինեք»,- հայտարարել է Իլիա Երկրորդը:

Վրաստանում ընթանում են նախագահական ընտրություններ: Վրաստանի քաղաքացիները հինգերորդ նախագահին ընտրելու են ուղիղ քվեարկությամբ, վեց տարի ժամկետով:

 

Նմանատիպ