Իլիա Երկրորդը ցավակցել է Իսրայելի նախագահին և ժողովրդին՝ Մերոն լեռան վրա տեղի ունեցած դժբախտ պատահարի առթիվ
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը ցավակցում է Իսրայելի նախագահին՝ Մերոն լեռան վրա տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ:
«Ձերդ գերազանցություն, Իսրայելի նախագահ, պարոն Ռեուբեն Ռիվլինին:
Ձերդ գերազանցություն, երեկ Մերոն լեռան վրա տեղի ունեցած դժբախտ պատահարը համատարած վիշտ ու համակրանք առաջացրեց:
Մենք նաև հայտնում ենք մեր խորին ցավակցությունը և խնդրում ենք, ցավակցությունը փոխանցել զոհերի ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև ամբողջ հրեա ժողովրդին:
Մաղթում ենք վիրավորներին շուտափույթ ապաքինում», – ասված է պատրիարքի ցավակցական հեռագրում: