Իլիա երկրորդը Սուրբ Երրորդության տաճարում վատացել է պատարագի ժամանակ
Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը Սուրբ Երրորդության տաճարում վատացել է պատարագի ժամանակ:
Ինչպես առաջին ալիքին հայտնել է պատրիարքի անձնական բժիշկ, Ցիսանա Շարտավան, այս պահին Իլիա երկրորդը գտնվում է պատրիարքարանում և նրա առողջությանը վտանգ չի սպառնում:
«Պատրիարքը գտնվում էր Փասանաուրիում, այնտեղից եկել է մայրաքաղաք, երևի բարձրության փոփոխման պատճառով նրա մոտ ընկել է ճնշումը: Այս պահին նա մեր վերահսկողության տակ է: Նա առավոտյան իրեն լավ չէր զգում և մենք խնդրեցինք, որ նա չգնար տաճար, սական նա չփոխեց իր որոշումը:
Այս պահին նա իրեն լավ է զգում և գտնվում է պատրիարքարանում»,-հայտարարել է Ցիսանա Շարտավան:
Հեղինակ -
Edgar Barsegyan