Իլիա երկրորդը ցավակցել է Մինդելի անվան հանքահորում զոհվածների ընտանիքներին
Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, սրբազնագույն Իլիա երկրորդը ցավակցել է Տղիբուլիում, Մինդելի անվան հանքահորում զոհվածների ընտանիքներին:
«Ընդունեք մեր ցավակցությունը Մինդելիի հանքահորում հուլիսի 16-ին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Մենք աղոթում ենք մեր զոհված տղաների համար, ինչպես աղոթում ենք, որ նրանց ընտանիքներում լինի ուժ, որ հաղթահարեն այս դժբախտությունը»,-ասված է պատրիարքի ցավակցական նամակում:
Մինդելի անվան հանքահորում երեկ տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում զոհվել է չորս մարդ, վեց մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, նախնական տեղեկությամբ Մինդելիի հանքահորի շախտերից մեկում մեթանի պայթելուց փլուզվել է թունելի տանիքը: Փաստով հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 240-րդ հոդվածի երկրորդ մասով:
Տղիբուլիի հանքը պատկանում է «Սաքնախշիրի» ընկերությանը: Շախտում դժբախտ պատահար տեղի է ունեցել նաև ապրիլի 5-ին: Այն ժամանակ զոհվել էր 6 մարդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan