Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը ցավակցել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելային, Գենուա քաղաքում կամրջի փլուզման հետևանքով զոհվածների կապակցությամբ:
«Պարոն նախագահ, ցավում եմ Գենուա քաղաքում կամրջի փլուզման հետևանքով տեղի ունեցած դժբախտության պատճառով, որի արդյունքում զոհվել են տասնյակ մարդիկ:
Մենք աղոթում ենք, որ զոհվածների մերձավորները ունենան ուժ: Խնդրում ենք ցավակցությունը փոխանցեք նրանց և ողջ Իտալիայի բնակչությանը: Հարգանքներով Վրաստանի կաթողիկոս պատրիարք»,-ասված է պատրիարքարանի հայտարարության մեջ:
Դեպքը տեղի է ունեցել երեկ: Կամրջի փլուզման հետևանքով զոհվել է 39 մարդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan