Իրաքում ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 32-ի
Իրաքում ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 32-ի

Իրաքի Տուր Հումարտու քաղաքի շուկայում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 32-ի: Առնվազն 75 մարդ վիրավորվել է:

Մահացածների թվում անվտանգության ուժերի վեց անդամներ են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահապարտ ահաբեկիչը քաղաքի շուկայում բեռնատարի վրա պայթեցրել է իրեն: Ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար: Քաղաքը Բաղդադից 210 կմ հյուսիս է գտնվում: