Ի՞նչ է Եվրամիության թվային Կովիդ վկայականը և ի՞նչ առավելություններ է այն տալիս քաղաքացիներին
Ի՞նչ է Եվրամիության թվային Կովիդ վկայականը և ի՞նչ առավելություններ է այն տալիս քաղաքացիներին

Եվրոպական միության տարածքում ազատ տեղաշարժի իրավունքը խթանելու նպատակով Եվրահանձնաժողովը ճանաչել է Վրաստանում տրված Կովիդ վկայականները։

Ի՞նչ է Եվրամիության թվային Կովիդ վկայականը:

Եվրամիության թվային Կովիդ հավաստագիրը վկայում է այն մասին, որ մարդը պատվաստվել է «Կովիդ19»-ի դեմ պատվաստանյութով. Կամ ունի թեստի բացասական արդյունք, կամ անց է կացրել (ապաքինվել է) «Կովիդ-19»-ը։

Որո՞նք են Եվրամիության թվային Կովիդ վկայագրի առավելությունները:

Եվրամիության կողմից երրորդ երկրներում տրված թվային վկայականների ճանաչումը նշանակում է, որ երրորդ երկրների քաղաքացիները կկարողանան օգտվել նույն ճանապարհորդական պայմաններից, ինչ Եվրամիության թվային վկայականներ ունեցող անձինք:

Եվրամիության թվային կովիդ հավաստագիր ունեցող (ամբողջովին պատվաստված) անձինք ազատվում են ճանապարհորդության հետ կապված թեստավորումից կամ կարանտինային պայմաններից Եվրամիության կողմից հաստատված պատվաստանյութի վերջին չափաբաժինը ստանալուց 14 օր հետո (ինչպես նաև Կովիդ 19-ից ապաքինվածները, ովքեր ստացել են պատվաստանյութի մեկ չափաբաժին):

Երբ ճանապարհորդը մտնում է EU+ տարածք (Շենգենյան տարածք և Շենգենյան 4 ասոցացված երկրներ՝ Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա), վկայականը կարող է օգտագործվել մշակութային միջոցառումների, տեսարժան վայրերի կամ այլ գործունեության համար, որտեղ անհրաժեշտ է թվային Կովիդ վկայական:

Եթե ​​անձը պատվաստված է Եվրամիությունում չարտոնված պատվաստանյութով, նա պետք է ճշտի պատվաստանյութերի ցանկը, որը հաստատվել է համապատասխան անդամ պետության կողմից՝ ճանապարհորդելուց առաջ:

Տեղեկությունը տարածում է կառավարական ստրատկոմը։