Եվրամիության դեղամիջոցների կարգավորիչ մարմինը հաստատել է կորոնավիրուսի բուժման նոր դեղամիջոցներ
Եվրամիության դեղամիջոցների կարգավորիչ մարմինը հաստատել է կորոնավիրուսի բուժման նոր դեղամիջոցներ

Եվրամիության դեղամիջոցների կարգավորիչ մարմինը հաստատել է կորոնավիրուսի բուժման նոր դեղամիջոցներ։

Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle» լրատվական գործակալությունը։

Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը հավանություն է տվել՝ «Քսեվուդ», «Կիներետ» և Covid-19-ի բուժման համար «Ֆայզերի» դեղամիջոցներին՝ շտապ օգտագործման համար։

Եվրամիության գործակալությունը նշում է, որ բրիտանական GlaxoSmithKline և ամերիկյան Vir Biotechnology դեղագործական ընկերությունների կողմից մշակված «Քսեվուդ» մոնոկլոնալ հակամարմինների դեղամիջոցը զգալիորեն նվազեցնում է կորոնավիրուսային վարակով հիվանդների հոսպիտալացումն ու մահացությունը։

Գործակալության տվյալներով՝ շվեդական Orphan Biovitrum ընկերության մշակած «Կիներետ» դեղամիջոցը նվազեցնում է ստորին շնչուղիների վնասը և օգնում հիվանդներին կանխել սուր շնչառական անբավարարության զարգացումը։

Դեղամիջոցների կարգավորիչ գործակալությունը նաև հաստատել է Ֆայզերի կողմից ստեղծված դեղահաբերը՝ Covid-19-ի բուժման համար շտապ օգտագործման համար: Գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ Pfizer-ը կարող է օգտագործվել կորոնավիրուսով վարակված մեծահասակների բուժման համար, ովքեր լրացուցիչ թթվածնի կարիք չունեն և գտնվում են հիվանդության առաջընթացի վտանգի տակ:

Գործակալության կողմից սպառման համար լիազորված դեղամիջոցները պետք է վերջնականապես հաստատվեն Եվրոպական հանձնաժողովի կողմից։ Ընդհանուր առմամբ, Եվրոպական դեղամիջոցների գործակալության կողմից թույլատրված է կորոնավիրուսի բուժման վեց դեղամիջոց։

Թողնել մեկնաբանություն