Հուսով եմ, մեր երկրում ավարտվել է ատելության ժամանակը. Սալոմե Զուրաբիշվիլին կատարել է իր ընտրությունը
Հուսով եմ, մեր երկրում ավարտվել է ատելության ժամանակը. Սալոմե Զուրաբիշվիլին կատարել է իր ընտրությունը

Նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցել է նախագահական ընտրություններին:

Սալոմե Զուրաբիշվիլին Կրծանիսիի ընտրատարածքի 3-րդ ընտրատեղամաս է այցելել զավակների հետ միասին:

Զուրաբիշվիլու հայտարարությամբ, նա քվեարկել է խաղաղ, միացյալ, արդար և ժողովրդավար Վրաստանի համար:

«Քվեարկել եմ խաղաղ, միացյալ, արդար և ժողովրդավար Վրաստանի համար: Հույս եմ հայտնում, որ այս երկրում ավարտվել է ատելության ժամանակը»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Վրաստանում ընթանում են նախագահական ընտրություններ: Վրաստանի քաղաքացիները հինգերորդ նախագահին ընտրելու են ուղիղ քվեարկությամբ, վեց տարի ժամկետով: