Հուսով եմ, որ «Ազգային շարժմանը» նույնպես կտեսնենք խորհրդարանում, սա շատ կարևոր է, որպեսզի էլ ավելի ամրապնդվի համաձայնագիրը. Կառլ Հարցել
Հուսով եմ, որ «Ազգային շարժմանը» նույնպես կտեսնենք խորհրդարանում, սա շատ կարևոր է, որպեսզի էլ ավելի ամրապնդվի համաձայնագիրը. Կառլ Հարցել

Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի հայտարարությամբ, կողմերի միջև ընթանում են քննարկումներ ընտրական բարեփոխումների վերաբերյալ և նա ակնկալում է, որ կողմերը կկարողանան համաձայնության գալ անհրաժեշտ փոխզիջումների շուրջ, որպեսզի առաջ գնան ապրիլի 19-ի համաձայնագրում:

«Ես ի վիճակի չեմ դատելու իրավիճակը, թե ինչպես են գործերը, սակայն կուսակցությունների միջև ընտրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ են ընթանում, և քննարկումները դեռ շարունակվում են: Ես անհամբեր սպասում եմ, որ կողմերը կկարողանան համաձայնության գալ անհրաժեշտ փոխզիջումների հարցում: Հուսով եմ, որ նրանք միասին կաշխատեն առաջ ընթանալ այս կարևոր համաձայնագրում, որը մենք գիտենք որպես ապրիլի 19-ի համաձայնագիր», – հայտարարել է Կառլ Հարցելը:

Ինչ վերաբերում է համաներման մասին օրինագծերին, ըստ Հարցելի, տարբեր քաղաքական կուսակցությունների համար կարևոր է շարունակել քննարկումները, թե ինչ տեսակի համաներման մասին օրենք են ուզում տեսնել:

«Ես գաղափար չունեմ, թե խորհրդարանն ինչ որոշում կկայացնի, բայց կարծում եմ, որ դա կարևոր է, քանի որ սա այն հարցն է, որի վերաբերյալ ներկայացվել է երկու նախագիծ: Կարևոր կլինի, որ տարբեր քաղաքական կուսակցություններ շարունակեն քննարկումները այն մասին, թե ինչ տեսակի համաներման մասին օրենք են ուզում տեսնել: Ինձ համար դեռ վաղ է ասել, թե ինչի շուրջ կհամաձայնվեն: Այս օրենքների միջև կան նմանություններ և տարբերություններ», – հայտարարել է Հարցելը:

Բացի այդ, դեսպանի խոսքով, նա հույս ունի, որ «Ազգային շարժումը» նույնպես կմտնի խորհրդարան:

«Հուսով եմ, որ «Ազգային շարժմանը» նույնպես կտեսնեմ խորհրդարանում: Դա ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն է, որը մասնակցում է բազմաթիվ քննարկումների, նախ` դյուրացման, իսկ ավելի ուշ `միջնորդության գործընթացին: Կարծում եմ, որ շատ կարևոր է համաձայնագրի հետագա ամրապնդումը, ապահովել, որ այս համաձայնագիրը ճգնաժամից նոր փուլ կբացի և փողոցից կմտնի խորհրդարան: Սա կարևոր է, և ես հուսով եմ, որ այդպես կլինի», – նշել է Կառլ Հարցելը: