Հուսով եմ, երկու կողմից կառուցողական դիրքորոշմամբ կկարողանանք, ավարտել անհամաձայնությունը և կկարողանանք, որ բոլոր քաղաքական կուսակցությունները վերադառնան նորմալ գործընթացին. Արչիլ Թալակվաձե
Հուսով եմ, երկու կողմից կառուցողական դիրքորոշմամբ կկարողանանք, ավարտել անհամաձայնությունը և կկարողանանք, որ բոլոր քաղաքական կուսակցությունները վերադառնան նորմալ գործընթացին. Արչիլ Թալակվաձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն դրական գնահատեց Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպումը և նշեց, որ գործընթացն ընթանում է դեպի համաձայնություն:

Արչիլ Թալակվաձեն հայտարարում է, որ հույս ունի, որ կողմերը համաձայնության կգան:

«Մենք հերթական գործնական հանդիպում ունեցանք: Գործընթացն առաջ է ընթանում, բանակցությունները շարունակվում են: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի գործընկերներին: Կարծում եմ, որ համաձայնագրի կետերն արդեն ձևավորվում են այն ձևով, որ դիրքորոշումները կարող են մերձենալ, և հուսով եմ, որ կկարողանանք ավարտել այս անհամաձայնությունը երկու կողմերի կառուցողական մոտեցումներով, բոլոր քաղաքական կուսակցություններին վերադարձնել բնականոն ընթացքի»,- ասել է Արչիլ Թալակվաձեն: