Մենք միշտ ասել ենք, որ հենց Սաակաշվիլին ոտք դնի Վրաստանի տարածք, նրան պատասխանատվության կենթարկեն, և այդպես էլ եղավ. Արչիլ Թալակվաձե
Մենք միշտ ասել ենք, որ հենց Սաակաշվիլին ոտք դնի Վրաստանի տարածք, նրան պատասխանատվության կենթարկեն, և այդպես էլ եղավ. Արչիլ Թալակվաձե

Միխեիլ Սաակաշվիլին անցյալի քաղաքական գործիչ է, – ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին ասել է խորհրդարանական մեծամասնության անդամ Արչիլ Թալակվաձեն:

Նրա խոսքով ՝ Սաակաշվիլին իրավական պատասխանատվություն է կրում ամենածանր հանցագործությունների համար և դատապարտվել է:

«Մենք միշտ ասել ենք, որ հենց նա ժամանի Վրաստան և ոտք դնի Վրաստանի տարածք, նրան պատասխանատվության կենթարկեն: Այդպես էլ եղավ, նա պատասխանատվության ենթարկվեց», – ասել է Արչիլ Թալակվաձեն: