Հունաստանի խորհրդարանն առաջին անգամ պատմության մեջ ընտրել է կին նախագահ
Հունաստանի խորհրդարանն առաջին անգամ պատմության մեջ ընտրել է կին նախագահ:
Երկրի նախագահ է դարձել Կատերինա Սակելարոպուլուն, ով նախկինում ղեկավարել է պետական խորհուրդը: 63-ամյա Սակելարոպուլուին 300 պատգամավորից աջակցել է 261-ը: Հունաստանի նախագահն ունի արարողական դեր, նրան ընտրում են 5 տարի ժամկետով:
Կատերինա Սակելարոպուլուն պարտականությունները կստանձնի մարտի 13-ից: