Հոնկոնգում է շան մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս և կենդանին, հավանաբար, վարակվել է մարդուց
Հոնկոնգի իշխանությունը հաստատում է, որ շան մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս և կենդանին, հավանաբար, վարակվել է մարդուց:
60-ամյա կնոջը պատկանող շունը օրեր առաջ ենթարկվել է թեստավորման և այն ցույց է տվել «թույլ դրական» պատասխան:
Հատկանշական է, որ շունը կորոնավիրուսի ախտանշաններ չունի:
Հոնկոնգի կառավարության որոշմամբ, կորոնավիրուսով վարակված շները պետք է անցնեն 14-օրյա կարանտին: Այս պահի դրությամբ, մեկուսացված է երկու շուն: