Հոնկոնգում ցուցարարները կոչ են արել Դոնալդ Թրամփին «ազատագրել Հոնկոնգը»
Հոնկոնգում տեղի ունեցող ցույցի մասնակիցները կոչ են անում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին «ազատագրել Հոնկոնգը»:
Այս կարգախոսով ցույցը անց է կացվել Հոնկոնգում ԱՄՆ-ի հյուպատոսարանի առջև:
Ցուցարարները ձեռքերում բռնել են Միացյալ Նահանգների դրոշներ և պաստառներ, որի վրա գրված է՝ «շնորհակալություն Թրամփ»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահը ցուցարարներին աջակցող օրենքը ստորագրել է անցյալ շաբաթ: Այդ քայլը քննադատության է արժանացել Հոնկոնգի իշխանությունների և Չինաստանի կողմից: