Կոալիցիան դարձել է ծիծաղելի, կարծում եմ շուտով կհասկանան, որ հանրահավաքներով իրենց լրիվ սպառել են. Սոզար Սուբարի
Կոալիցիան դարձել է ծիծաղելի, կարծում եմ շուտով կհասկանան, որ հանրահավաքներով իրենց լրիվ սպառել են. Սոզար Սուբարի

Կոալիցիան դարձել է ծիծաղելի, տեսնում ենք, որ կոալիցիա չկա: Մենք այդպես էլ չկարողացանք պարզել, թե ով է մնացել, ով է «Ազգային շարժում»-ը, ով՝ ոչ, և հարցականի տակ է,- այսպես է արձագանքել խորհրդարանի ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Սոզար Սուբարին, հանրահավաքների վերաբերյալ Նիկա Մելիայի այսօրվա հայտարարությանը:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին ասել է Սուբարին, մարդիկ տեսնում են այս քաղաքական ուժերի անհույսությունն ու ապակառուցողականությունը։

«Ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա այս մարդիկ պիտանի չէին խորհրդարանում, ընտրություններում պարտվում են, արտաքին ճակատում լրիվ ձախողում ունեն ու մնացել են միայն հանրահավաքները։ Ինչպես Մելիան ասաց, եթե այս հանրահավաքներում չեն քայլում ու վազում, այնքան քիչ են, որ դժվար է նրանց անզեն աչքով տեսնել։ Կարծում եմ՝ նրանք շուտով կհասկանան, որ այս գործողություններով լիովին սպառել են իրենց, քանի որ մարդիկ տեսնում են այդ քաղաքական ուժերի անհույսությունն ու ապակառուցողականությունը»,- ասել է Սոզար Սուբարին։