Մյանմայում ընթանում են լայնածավալ բողոքի ցույցեր
Մյանմայում ընթանում են լայնածավալ բողոքի ցույցեր

Մյանմայում արդեն երկրորդ օրն է, ընթանում են լայնամասշտաբ բողոքի ցույցեր:

Հազարավոր մարդիկ ամբողջ երկրում, բողոքում են ռազմական հեղաշրջման և քաղաքական առաջնորդների ձերբակալության դեմ:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ազատել երկրի առաջնորդ, Աուն Սան Սու Չիին և այլ քաղաքական գործիչների: Լրատվամիջոցների հաղորդմամբ, հանրահավաքների մեկնարկից հետո երկրում արգելափակվել է ինտեռնետը:

Ըստ «Ռոյտեր»-ի, սա 2007 թվականից ի վեր, Մյանմայում կայացած ամենալայնածավալ բողոքի ցույցն է:

Մի քանի օր առաջ Մյանմայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում: Զինվորականները երկրում մեկ տարով հայտարարել են արտակարգ դրության և ձերբակալել երկրի առաջնորդին և մի քանի քաղաքական գործիչների: