Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը ստորագրել են «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքի զարգացման արձանագրությունը
Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի երկաթուղային վարչությունների ղեկավարները ստորագրել են եռակողմ արձանագրություն Դաղստանով անցնող «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ITC) արևմտյան երթուղու վերաբերյալ, հաստատել են բեռնափոխադրումների 50 տոկոսանոց աճը և համաձայնության եկել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելու շուրջ։
Նշվել է, որ 2026 թվականի հունիսին Աստարայի միջով Իրան է ուղարկվել 65 հազար տոննա հացահատիկ, ինչը չորս անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Հանդիպումից հետո ստորագրված արձանագրությունը հաստատում է կողմերի մտադրությունը՝ շարունակաբար բարելավել երթուղու կոմերցիոն գրավչությունը։
Բացի այդ, կողմերը համաձայնության են եկել հետագա համագործակցության մոտեցումների շուրջ, որոնց կենտրոնական տարրը կլինի թվային միջանցքի զարգացումը, ինչը ձեռք կբերվի տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգերի միավորմամբ։
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) արևմտյան երթուղին անցնում է Ռուսաստան-Ադրբեջան-Իրան-Պարսից ծոց-Հնդկաստան ուղիով։ Հիմնական տրանսպորտային հանգույցներն են Աստրախանը և Մախաչկալան (Ռուսաստան), Բաքուն (Ադրբեջան), ինչպես նաև Ռեշտը և Բանդար Աբասը (Իրան)։ Երթուղին օգտագործում է տրանսպորտի տարբեր տեսակներ, այդ թվում՝ երկաթուղային, ավտոմոբիլային, ծովային և համակցված տրանսպորտը։