Հոնկոնգի առաջնորդ Քերի Լամն այսօր անցկացված մամլո ասուլիսին հանդես է եկել դիմակով:
Մոտավորապես մեկ ամիս առաջ Հոնկոնգի կառավարությունը արգելել էր հասարակական վայրերում կրել դիմակներ: Դրա պատճառը մասսայական բողոքի ցույցերն էին, որի ժամանակ ցուցարարները դիմակներով էին:
Բացի այդ, Հոնկոնգում նոր կորոնավիրուսի հետ կապված հայտարարվել է արտակարգ դրություն: Հոնկոնգի առաջնորդը վարակից խուսափելու համար արձակել էր համապատասխան միջոցներ ձեռնարկելու հրաման: Արդյունքում, դպրոցները փակվել են մինչև փետրվարի 17-ը: