Հոգևորականների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերը չեն ներկայացնում տագնապալի ցուցանիշ. Էկատերինե Տիկարաձե
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ հոգևորականների շրջանում կորոնավիրուսային վարակի դեպքերը տագնապալի ցուցանիշ չեն ներկայացնում:
Այս մասին նա հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում:
«Մենք աշխատում ենք նաև եկեղեցականների հետ: Աշխատանքի անվտանգության ծառայությունը նրանց հետ լրացուցիչ հանդիպումներ կունենա: Քանի որ գարնանը մենք բավականին լավ գրված արձանագրություն ունեինք, կարևոր է, որ այս արձանագրությունը շարունակվի պահպանվել նրանց կողմից: Այնուամենայնիվ, վարակակիրների քանակը, որ մենք ունենք այսօր հոգևորականության մեջ, իրականում տագնապալի ցուցանիշ չէ»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: