Հնդկաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 19 906 նոր դեպք, մահացել է 410 մարդ
Հնդկաստանում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման նոր ռեկորդը:
Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 19 906 նոր դեպք:
Այս մասին հաղորդում է «Սի Էն Էնը»:
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում մահացել է 410 մարդ:
Ընդհանուր առմամբ երկրում գրանցված է 528 859 դեպք, այստեղից մահացել է 16 հազարից ավել մարդ:
Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա նրանց թիվը հասնում է 309 712-ի: