Հնդկաստանի իշխանությունը ողջ երկրի մասշտաբով հայտարարել է կարանտին: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետը՝ հեռուստաուղերձի միջոցով:
Համընդհանուր կարանտինը գործարկվելու է տեղի ժամանակով կեսգիշերին և տևելու՝ 21 օր:
Հնդկաստանում, որն ըստ բնակչության քանակի, աշխարհում երկրորդ տեղում է, գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 482 դեպք, մահացել է 9 մարդ: