Հինգերորդ օրն է, Ճապոնիայում ավելանում է կորոնավիրուսի վարակակիրների թիվը
Ճապոնիայում, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 714 նոր դեպք: Արդեն հինգերորդ օրն է, երկրում ռեկորդային ձևով ավելանում է վարակակիրների թիվը: Ճապոնիայում նոր կորոնավիրուսի հետևանքով զոհվել է 109 մարդ:
Այժմ, երկրում վարակված է 7460 հոգի, այդ թվում 712 դեպք կապված է «Դայմոնդ պրինցես» կրուիզային նավի հետ:
Երկրում համավարակի էպիկենտրոն է մնում Տոկիոն, որտեղ վերջին մեկ օրում 197 մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Մայրաքաղաքում վարակակիրների թիվը մոտենում է 2000-ին: