Հայտնի հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռայը կորոնավիրուսի ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Հայտնի հնդիկ դերասանուհի, Բոլիվուդի աստղ Այշվարիա Ռայը կորոնավիրուսի ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Նա բուժում է ստանում Մումբայի Նանավատի հիվանդանոցում: Հիվանդանոցում է նաև դերասանուհու դուստր Աարադին:
Մինչ այդ կորոնավիրուս էր ախտորոշվել Այշվարիա Ռայի ամուսնու և սկեսրոջ մոտ, ովքեր արդեն մեկ շաբաթ է բուժում են ստանում հոսպիտալում:
Աբհիշեկ Բաչչանը և Ամիտաբհ Բաչչանը ևս Բոլիվուդի հայտնի դերասաններ են:
Վերջին 24 ժամում Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 34 884 նոր դեպք, մահացել է 671 վարակակիր: