Հայաստանում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք, մահացել է իննը պացիենտ
Հայաստանում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք: Տեղեկատվությունը տարածում են հայկական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Հունվարի 24-ի դրությամբ, համավարակի տարածումից առ այսօր, Հայաստանում «կովիդ 19» ախտորոշվել է 166 036 մարդու մոտ, որտեղից բուժվել է 154 708 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է իննը մարդ: Երկրում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է ավելի քան 3 700 մարդ, ներառյալ հիվանդներ, որոնց մոտ հայտնաբերվել էր «կովիդ 19», սակայն Հայաստանի կառավարության հաղորդմամբ, մահացել են այլ հիվանդությունների պատճառով: