Հայաստանում, վերջին մեկ օրում, արձանագրվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, մահացել է 10 մարդ
Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, մահացել է 10 մարդ:
Հունիսի 27-ի տվյալներով, երկրում կորոնավիրուս է ախտորոշված 23 909 մարդու մոտ, մահացել է 420-ը, նրանցից 133-ը՝ ուղեկցող այլ հիվանդություններից:
Հայաստանում կորոնավիրուսից բուժվել է 12 911 պացիենտ: Այս պահի դրությամբ երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 10 445 մարդ:
Երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված արտակարգ դրության ռեժիմը ուժի մեջ է մինչև հուլիսի 13-ը: