Հայաստանում, վերջին մեկ օրում, արձանագրվել է կորոնավիրուսի 460 նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 8676-ի
Հայաստանում, վերջին մեկ օրում, արձանագրվել է կորոնավիրուսի 460 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Մայիսի 29-ի տվյալներով, Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել 8676 մարդու մոտ: Վերջին մեկ օրում, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ, ընդհանուր՝ 120: Կորոնավիրուսի վարակակիր ևս մեկ պացիենտ է մահացել այլ հիվանդություններից: Նման դեպքերի թիվը հասնում է 45-ի: