Հայաստանում, վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 8216-ի
Հայաստանում, վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք:
Այսպիսով, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 8216-ի:
Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:
15-ով ավելացել է նաև մահացածների թիվը և այժմ կազմում է 113:
Կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժվող, բայց ուղեկցող այլ հիվանդություններից մահացած պացիենտների թիվը կազմում է 44: