Հայաստանում, վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 428 նոր դեպք
Հայաստանում, վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 428 նոր դեպք, մահացել է 13 վարակակիր:
Համապատասխան տվյալները տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:
Հունիսի 10-ի տվյալներով, Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 14 103 դեպք: Ինչ վերաբերում է զոհերի թվին, 227 մարդ մահացել է կորոնավիրուսից, իսկ 77-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից: