Հայաստանում, վերջին մեկ օրում, արձանագրվել է կորոնավիրուսի 351 նոր դեպք
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշ: Այստեղ մեկ օրում կորոնավիրուս է ախտորոշվել 351 մարդու մոտ:
Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:
Հայաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում հայտարարում են, որ վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսով վարակված մեկ մարդ մահացել է այլ հիվանդությամբ:
Նման դեպքերի թիվը Հայաստանում հասել է 25-ի: Երկրում կորոնավիրուսի զոհ է դարձել 61 մարդ: