Հայաստանում, վերջին մեկ օրում, արձանագրվել է կորոնավիրուսի 134 նոր դեպք
Հայաստանում, վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 134 նոր դեպք: Տեղեկությունը տարածում է Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 29 մարդ, զոհվել՝ երկուսը:
Ապրիլի 30-ի տվյալներով, Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 2066 մարդու մոտ: Հիվանդանոցներում բուժում է անցնում 1103 մարդ, թեստավորվել է 321 125 մարդ:
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 929 մարդ, զոհվել՝ 32-ը: