Հայաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Այս մասին հաղորդում է Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Անցած 24 ժամում վարակից երկրում մահացել է ևս 6 մարդ: Բացի այդ, ինչպես հայտարարել են կենտրոնում, ևս 6 մարդ, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել է այլ հիվանդության պատճառով:

Ընդհանուր առմամբ, համավարակի սկսվելուց առ այսօր, Հայաստանում «կովիդ 19» է հաստատվել 7113 մարդու մոտ: Ներկայումս հիվանդանոցներում բուժվում է 3 489 հիվանդ:

Ինչ վերաբերում է մահացածներին, ապա հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում նշում են, որ 87 մահացածից 39-ը ունեցել են կորոնավիրուս, սակայն մահացել են այլ հիվանդության պատճառով: