Հայաստանում, վերջին 24 ժամում կորոնավիրուս է ախտորոշվել 566 մարդու մոտ մոտ, զոհվել է 18 մարդ
Հայաստանում, վերջին 24 ժամում կորոնավիրուս է ախտորոշվել 566 մարդու մոտ մոտ, զոհվել է 18 մարդ: Տեղեկությունը տարածում է առողջապահության նախարարությունը:
Նախարարության փոխանցմամբ, վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսի 5 վարակակիր մահացել է այլ հիվանդությունից: Նման դեպքերի թիվը Հայաստանում հասել է 82-ի:
Հունիսի 11-ի տվյալներով, Հայաստանում վարակի տարածումից մինչ օրս արձանագրված է կորոնավիրուսի 14 669 դեպք: Ընդհանուր, երկրում կորոնավիրուսից և ուղեկցող այլ հիվանդություններից զոհվել է 327 մարդ, ապաքինվել՝ 5 466-ը: