Հայաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 335 դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 335 դեպք: Երեկ նոր վարակակիրների թիվը 230 էր:
Արդյունքում վարակակիրների ընդհանուր քանակը հասել է 5606-ի: Այստեղից ապաքինվել է 2581 մարդ:
Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնում ասում են, որ այս պահին հիվանդանոցներում բուժվում է 2928 մարդ:
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, կովիդ 19-ի հետևանքով մահացել է 70 քաղաքացի: Այստեղից երեքը մահացել է վերջին 24 ժամում: