Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 423 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 423 նոր դեպք, ապաքինվել է 337 պացիենտ, իսկ մահացածների թիվը ավելացել է 9-ով:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:
Սեպտեմբերի 5-ի դրությամբ, ակտիվ դեպքերի քանակը հասնում է 9 837-ի:
Համավարակի սկսվելուց մինչ օրս, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 245 025 դեպք, այստեղից ապաքինվել է 229 113 պացիենտ: Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 911 մարդ: