Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 184 նոր դեպք, մահացել է 42 պացիենտ
Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք, ապաքինվել է 1026 պացիենտ, մահացածների թիվն ավելացել է 42-ով։
Տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության վրա։
Հոկտեմբերի 25-ի դրությամբ, ակտիվ դեպքերի թիվը կազմել է 27 284։ Համավարակի սկզբից ի վեր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 296 552 դեպք, որտեղից ապաքինվել է 261 952 հիվանդ:
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 6055 մարդ։