Հայաստանում վաղվանից կբացվի խանութների, ռեստորանների և սրճարանների մի մասը
Հայաստանում վաղվանից կբացվի խանութների, ռեստորանների և սրճարանների մի մասը

Հայաստանում վաղվանից կբացվի խանութների, ռեստորանների և սրճարանների մի մասը:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով գործող սահմանափակումները թեթևացնելու հրամանն արձակել է երկրի վարչապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումից մինչ օրս երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 2386 դեպք, մահացել է 35 մարդ:

Վերջին մի քանի օրում Հայաստանում վարակի տարածման ամենօրյա ցուցանիշը եղել է 100-ից ավելի:

Այս պահի դրությամբ, Հայաստանում փակ են առևտրի կենտրոնները, դպրոցները և համալսարանները:

Դեռևս չի աշխատում նաև հասարակական տրանսպորտը: