Հայաստանում «կովիդ 19»-ի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Կառավարության որոշմամբ, երկրում արտակարգ դրությունը ուժի մեջ կլինի այսօրվանից մինչև օգոստոսի 12-ի ժամը 17:00-ն: Հայաստանում արտակարգ դրությունը առաջին անգամ հայտարարվել էր մարտի 16-ին, այնուհետև երկարաձգվել երեք անգամ:
Հուլիսի 13-ի դրությամբ, երկրում գրանցված է կորոնավիրուսով վարակման 32 1151 հաստատված դեպք: Կորոնավիրուսից մահացել է 573 մարդ: Հայաստանում վարակից բուժվել է հաջողվել 19 865 հիվանդի: