Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է մինչև 329: Տեղեկատվությունը հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մարտի 27-ի, ժամը 10:00-ի տվյալներով, երկրում կորոնավիրուսից բուժվել է 18 մարդ իսկ մահացել է մեկ անձ:
Ըստ կենտրոնի, բացասական պատասխան են ստացել 1625 դեպքում, հիվանդանոցում բուժումը շարունակում է 311 պացիենտ:
Մարտի 16-ից մինչ ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրությունը:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին:
Հայաստանում նոր կորոնավիրուսը տարածվել է երեք հիմնական աղբյուրից: Առաջինն էր Իրանից վերադարձած տղամարդը: Վիրուսը տարածվել է նաև պսակադրության ժամանակ և Երևանի ձեռնարկություններից մեկում: