Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 115-ի:
Այս մասին հաղորդում են հայկական լրատվամիջոցները, հենվելով երկրի առողջապահության նախարարությանը: Ավելի վաղ Հայաստանում հաստատված էր 110 դեպք:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բոլոր վարակվածների առողջական վիճակը կայուն է: Մեկ մարդ արդեն ապաքինվել է:
Համաճարակաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ 99 դեպք կապված են առաջին երկու դեպքերի հետ: