Հայաստանում կորոնավիրուսով վարակված է 2230 երեխա, այդ թվում՝ մեկ նորածին
Հայաստանում կորոնավիրուսով վարակված է 2230 երեխա: Հուլիսի 17-ի տվյալներով, երկրի տարածքում արձանագրված է եղել կորոնավիրուսի 2230 վարակակիր անչափահաս: Նրանցից ամենակրտսերը 28 օրական է:
Հայաստանի առողջապահության նախարարության փոխանցամբ, վարակված 1134 երեխայի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, 12 երեխա ծանր, իսկ մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում է:
Թոքաբորբի ախտորոշում է ստացել 158 երեխա, իսկ 925-ի դեպքում հիվանդությունն ընթանում էր առանց ախտանշանների:
Վարակակիր անչաափահասներից 1231-ը տղա է, 999-ը՝ աղջիկ: Հուլիսի 17-ի տվյալներով, ապաքինվել է 1665 երեխա:
Կորոնավիրուսի ամենաշատ վարակակիր երեխա արձանագրված է Երևանում: Բացի այդ, 71 վարակակիր անչափահաս այլ երկրի քաղաքացի է: